Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցելու է պատարագի։
Նշենք, որ օրեր առաջ Շիրակի թեմից հայտնել էին, որ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:
Oragir.News-ի տեղեկություններով` Տեր Գառնիկը այդ օրը չի լինելու պատարագիչը։ Նա այդ օրը պատարագ կմատուցի Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։
«Ես կարգադրություն ստացա, որ պատարագս մատուցեմ Ամենափրկիչ եկեղեցում։ Եթե թեկուզ Յոթ վերք եկեղեցում էլ պատարագեի, ես Վեհափառի անունը չէի զեղչի։ Շիրակի թեմից ոչ ոք չի լինի պատարագիչը, Յոթ վերք եկեղեցու ոչ մի սարկավագ, դպիր, ծառայող չկա։ Իրենք իրենց խմբով անելու են, երևի մի շրջիկ քահանա կբերեն, ով կանի պատարագը»,-
Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Տեր Գառնիկ քահանա Ավոյանը։
Ավելի վաղ
Oragir.News-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Հակոբ Մծբնա եկեղեցում կմասնակցի պատարագի։