Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 11:15 05-12-2025

Մետլախի վրա մայկայով քնած երեխա. ծնողի բացահայտումը Աջափնյակի մասնավոր մանկապարտեզում

Արևիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երևան
Դեկտեմբեր
Մասնավոր պարտեզ
Մետլախի վրա մայկայով քնացրած երեխա...
Ըստ տնօրենի, երեխաները շատ են, տեղ չկա քնացնելու. Բայց իր գրպանում տեղ կա վարձավճարը վերցնելու.
Ինչ-որ Աջափնյակի մասնավոր պարտեզ է. Այսօր ծնող է գնացել և ներս մտնելով բացահայտել է այս վիճակը:

Հ.Գ.
Ովքեր, որ քոմմենթներում տանում են ամերիկաների, վիետնամների ու արտերկրի համեմատական, խնդրում եմ մի պահ մտածեք. Էնտեղ դա համատարած է՝ ԲՈԼՈՐԸ քնում են գետնին. սա պարզ է չէ՞.
Այս դեպքը ՝ կեսի համար տեղ կա, մյուս կեսի համար չկա... սա մի պահ մտածեք խնդրում եմ:)
Դրսի ամեն ինչը չէ, որ գրագետ է:) ախր»։