Ներքին 6 ամիս առաջ - 15:45 04-12-2025

Հիմա հասկանու՞մ եք՝ ինչ խորքային նպատակ է հետապնում Վեհափառի անվան զեղչումը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կյանքի Խոսք» կրոնական կազմակերպության ներկայացուցիչը բացահայտորեն անհանդուրժողականություն է տարածում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։

Ամեն քողարկված բան ի վերջո բացահայտ է դառնում։

Հիմա հասկանու՞մ եք՝ ինչ խորքային նպատակ է հետապնում Վեհափառի անվան զեղչումը։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչ ԻՐԱԿԱՆ օրակարգ են սպասարկում «Տասը տիրադավները» և նրանց ԻՐԱԿԱՆ տերերը։

Շատերս նույնիսկ հիմա՛ չենք պատկերացնում այս դավադրության իրական մասշտաբը։ Միակ բանը, որ հստակ է՝ այն է, որ պետք է ողջ հոգով, ողջ սրտով, ողջ կարողությամբ պաշտպան կանգնել մեր Մայր Եկեղեցուն՝ Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Երկրորդ Սրբազնագույն կաթողիկոսի գլխավորությամբ։