Ներքին 7 ամիս առաջ - 09:45 04-12-2025

Ֆասթ Բանկի հովանավորությամբ 16 հազար 667 ծառ է տնկվելու

Ֆասթ Բանկը ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության միջև ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակներում 12 մլն 250 հազար ՀՀ դրամ գումար է տրամադրել Լոռու մարզում նոր անտառի հիմնման նախագծին։ Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ 5,55 հա տարածքում 16 հազար 667 ծառ է տնկվելու։

Ֆասթ Բանկում սոցիալական, կրթական և մշակութային բազմաթիվ ծրագրերին զուգահեռ առաջնահերթություն են տալիս նաև Հայաստանի բնապահպանական խնդիրների հաղթահարմանը, քանի որ բնության պահպանությունը, անապատացումն ու օդի աղտոտվածությունը լրջագույն հիմնախնդիրներ են, որոնք այսօր հրատապ լուծումներ են պահանջում։ Բանկը քանիցս տարբեր նախաձեռնություններով արդեն իսկ աջակցել է բնապահպանական ծրագրերի և այս ներդրումով ևս նպաստ կբերի կանաչապատ տարածքների ավելացմանը։

Անտառհիմնումն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն։ Նախատեսված է առաջիկա 3 տարում 100 հա նոր անտառ հիմնել Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողերում։ Ընդհանուր թվով տնկվելու է 300 հազար տեղական անտառային տեսակի ծառ:

Նախագծի ավարտին համայնքային հողերը և դրանց վրա ձևավորված անտառային էկոհամակարգը վերադարձվելու են համայնքին, և անտառը դառնալու է համայնքի սեփականությունը: Անտառհիմնումն իրականացնելու համար համատեղ ծախսվելու է 250 մլն դրամ։

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանն ընդգծել է, որ նոր անտառների հիմնումը երկարաժամկետ ներդրում է, որը կարևոր է մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ նշել է․ «Համոզված եմ՝ այս աշխատանքը շարունակական է լինելու, և մեր համատեղ ջանքերը կերտելու են այն Հայաստանը, որը պարտավոր ենք թողնել հետագա սերունդներին»։

Նախագծի իրականացումը կնպաստի օդի աղտոտվածության նվազեցմանը, ջրային պաշարների պահպանմանը, հողի էրոզիայի և անապատացման դեմ պայքարին և համայնքներում կայուն, կանաչ զարգացման հնարավորություններ ստեղծելուն։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը մշտապես աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ամենատարբեր հիմնախնդիրների լուծմանը, ներդրումներ է կատարում կրթության, սպորտի , մշակույթի և այլ ոլորտներում։

Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու