Ներքին 10 ամիս առաջ - 19:01 03-12-2025

Ղարաբաղի հարցը 1996 թվականին լուծված ավարտված է եղել, պարզապես դրա մասին մեզ ոչ ոք չի ասել. Փաշինյան

Ղարաբաղի հարցի բանակցային ամբողջ գործընթացը երբեք, երբեք, ոչ մի վայրկյան չի եղել Ղարաբաղի հարցը կարգավորելու մասին: Ղարաբաղի հարցի ամբողջ գործընթացը եղել է Հայաստանին և ինչ-որ առումով Ադրբեջանին թակարդում պահելու մասին: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում երբեք խնդիր չի դրվել Ղարաբաղի հարցը լուծել, այլ խնդիր է դրվել այնպես անել (ես Հայաստանի տեսակետից եմ ասում), որ ՀՀ-ն անկախ պետություն լինելու շանս չունենա. սա է:

Ինչքան էլ բարդ է դա խոստովանելը, մեր մի ամբողջ սերնդի կյանքի մասին է խոսքը, բայց մենք չենք կարող առաջ գնալ, եթե սա չխոստովանենք,- ասաց նա և հավելեց.- Փաթեթը, որը հրապարակվել է, դրա մասին է, թե ինչպես էր արգելակվում Հայաստանը, և ոչ միայն Հայաստանը, ավելի լայն մասշտաբով կասեմ՝ տարածաշրջանը՝ կայանալու որպես ինքնիշխան, բարեկեցիկ շրջան:

Երբ ասում եմ՝ դուրս է եկել աշխարհաքաղաքական թակարդից, նկատի ունեմ հաստատված խաղաղությունը:

Մտահոգությունները, որոնք հնչում են, կամ բուռն հայրենասիրական դիտանկյունով հնչող ձևակերպումները, դրանք բոլորովին ուրիշ բանի մասին են. դրանք Հայաստանը թակարդի մեջ վերադարձնելու մասին են: Հետևաբար այսօր՝ առավելապես օգոստոսի 8-ի համաձայնություններով և դրանից բխող գործողություններով, մենք այսօր պետություն ենք, քան երբևէ, ինքնիշխան ենք, քան երբևէ, անկախ ենք, քան երբևէ:

Ասել եմ նաև, որ ՀՀ-ն այսօր ապրում է իր վերջին 500 տարվա պատմության ամենահեռանկարային և ամենախոստումնալից շրջանը: Մենք երբեք նախկինում ժամանակաշրջան չենք ունեցել, որ ապագայի նկատմամբ ունենանք վստահության այսքան կշիռ»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Փաշինյանն արձանագրեց. «Նախորդող շրջանում ցանկացած հարցի լուծման ցանկացած առաջարկ, ցանկացած տեղաշարժ ընդամենն իմ նշած թոկն ավելի էր ձգելու Հայաստանի վզին, ու այդ լուծումն էլ չէր լինելու Ղարաբաղի հարցի լուծման մասին, դա լինելու էր Հայաստանի հարցի լուծման մասին, որովհետև էլի այս ամբիոնից տասնյակ անգամ ասել եմ՝ Ղարաբաղի հարցը 1996 թվականին լուծված ավարտված է եղել, պարզապես դրա մասին մեզ ոչ ոք չի ասել»:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան