Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 16:00 03-12-2025

Շներն ագրեսիվ են, ընկնում են երեխաների հետևից, հարձակվում․ լարված իրավիճակ՝ 77 մանկապարտեզի տարածքում

Oragir.News-ն ահազանգ է ստացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան փողոցի 145/5 հասցեում գտնվող թիվ 77 մանկապարտեզի մի խումբ ծնողներից։ Նրանց խոսքով՝ արդեն շուրջ երեք շաբաթ մանկապարտեզի տարածք են մուտք գործում թափառող շներ, որոնք վախեցնում են երեխաներին և մի քանի անգամ նույնիսկ փորձել են հարձակվել։

Oragir.News-ի նկարահանող խումբն այցելեց մանկապարտեզ, զրուցեց ծնողների հետ։ Վերջիններս նշեցին, որ չնայած քաղաքապետարանի կողմից որոշ շների հեռացմանը, վտանգը լիովին չի վերացել, քանի որ շները շարունակում են ներթափանցել տարածք, ճաղերի տակից սողոսկելով:

Մի շարք ծնողներ պնդեցին, որ երեխաները շների հարձակմանն են ենթարկվել անգամ տուն վերադառնալիս։ Որոշ ծնողներ էլ նշեցին, որ նման դեպքերի մասին միայն լսել են, սակայն անձամբ չեն բախվել խնդրին։

«Բալիկիս հետ իջնում էի, խմբով պառկած էին, տեսան, հարձակվեցին, ոչ վնասել ենք իրենց, ոչ ինչ-որ բան, ուղղակի՝ գազազած են, դրա համար էլ հարձակվում են»,- ասաց ծնողներից մեկը:

«Ես լսել եմ, բայց չգիտեմ չեմ հանդիպել, մեզ հետ էլ նման դեպք չի եղել»,- ասաց մեկ այլ ծնող:

Մանկապարտեզի մեթոդիստ Փիրուզա Մարգարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանն արագ արձագանքել է բողոքներին և բազմաթիվ շների արդեն տարել են։ Մեթոդիստն ասաց նաև, որ տեղյակ չէ, թե դրանք որտեղ են տեղափոխվել։

Մանկապարտեզի տարածքում, սակայն, դրանից հետո ևս նկատվել են շներ, որոնք հիմնականում մուտք են գործում հարակից այգուց։ Մեթոդիստի խոսքով՝ արդեն մի քանի օր է՝ չեն տեսել նրանց տարածքում, կամ այնպիսի ժամերի են գալիս, որ չեն նկատում։ Մարգարյանը նշեց նաև, որ շները փոսեր են փորում, հավանաբար՝ ձագեր ունենալու նպատակով.

«Գալիս մուտք են գործում հարակից այգուց հիմնականում ճաղավանդակների տակից, կամ արանքից, առավոտյան չեն երևում, հատկապես ինչ թաղապետարանից եկել տարել են»:

Հարցին, թե արդյոք դեպքեր եղե՞լ են , որ կենդանիներին հարվածեն, մեթոդիստը ժխտեց.

«Նման բան չի եղել, եթե նկատել են, դիմել են մեզ։ Մենք էլ՝ համապատասխան մարմիններին»:

Սակայն բոլոր չեն, որ կիսում նույն մտահոգությունը։ Շատերի կարծիքով՝ գլխավոր պատճառներից մեկը մարդկանց բացասական վերաբերմունքն է կենդանիների նկատմամբ, ինչը նրանց ավելի ագրեսիվ է դարձնում։ Երեխաները կամ մեծահասակները երբեմն քար են նետում, հարվածում են կամ այլ կերպ դաժան վերաբերմունք են ցուցաբերում, ինչը շների մոտ պաշտպանական ռեակցիա է առաջացնում։ Մեր զրուցակիցները նշեցին նաև, որ այգու ու մանկապարտեզի տարածքի շները միմյանց հետ կապ չունեն:

«Եթե չխփեն, շունը վրա չի տա, մենք չենք հանդիպել, նման դեպքերի, երևի դրսի շները ավելի նվիրվքծ են քան դրսի շները»,- ասացին մի քանի կենդանասեր քաղաքացիներ։

Կենդանասեր կանայք նաև ասացին, որ իրենք չեն հասկանում, թե ուր են տանում այդ շներին, բայց շատ վատ ձևով են տանում.

«Ամենախելոքին՝ ռիժիկին տարան, մինչր հիմա ականջներիս մեջ ա այդ շան ղժժոցը»:

Նկարահանման ընթացքում նույնիսկ բանավեճ ծագեց երկու տարբեր կարծիք ունեցող քաղաքացիների միջև այն հարցի շուրջ, թե արդյոք շները իրականում հարձակվո՞ւմ են, և ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակում:

Իրավիճակը պարզելու համար Oragir.News-ը զրուցեց նաև հարակից այգու այցելուների հետ։ Նրանց մի մասը վստահեցրեց, որ այգու շները հասկացող են և վնաս չեն տալիս, եթե նրանց նկատմամբ դրական վերաբերմունք է ցուցաբերվում։ Մյուսները պնդեցին հակառակը՝ շները վնասատու են, հաճախ հարձակվում են, և իրենք չեն հասկանում, թե ինչու պետք է գումար հատկացնեն նրանց համար կացարաններ կառուցելու նպատակով.

«Լավ խելոք են կենդանիները, գալիս են, սիրում ենք, կերակրում ենք, շատ լավ հասկացող շներ են»:

«Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ են այդքան գումար հատկացնում թափառող շների խնդրներին, երբ այդ գումարը կարող են ավելի լավ բաների վրա ծախսել, բոլորիս վրա էլ հարձակվում են դրանք»,- բողոքվեց մեկ այլ քաղաքացի:

Այգում զբոսնող մեկ այլ քաղաքացին նշեց, որ խնդրի կարևոր պատճառներից է այն, որ քաղաքապետարանի ՀՈԱԿ-ը հիմնականում ամենաանվտանգ, պասիվ շներին է հեռացնում, ինչի հետևանքով տարածքը «լրացվում» է նոր շներով՝ 3 շուն տանելուց հետո տարածքում հայտնվում են 5 նորերը։ Նրա դիտարկմամբ՝ այգու շները հիմնականում խաղաղ են, իսկ մանկապարտեզի հատվածում շրջող շները երբեմն դառնում են ագրեսիվ, քանի որ չունեն մշտական խնամակալ կամ կերակրող։ Քաղաքացին շների ագրեսիվ վարքագծի պատճառը ևս համարեց մարդկանց վատ վերաբերմունքը նրանց նկատմամբ, նշելով, որ երբեմն մարդիկ այնքան հեռու են գնում, որ բողոքում են անգամ տեր ունեցող շներից:

Քաղաքացին սխալ համարեց տարածքին արդեն սովորած շների տեղափոխումը, քանի որ նրա կարծիքով այդ շները արդեն սովորել են, թե՛ տարածքին և, թե՛ տեղի բնակիչներին, և անծանոթ միջավայր տեղափոխվելու դեպքում, բնականաբար՝ կենդանու վարքագծի փոփոխություն կլինի: Չնայած այս ամենին՝ մեր զրուցակիցը նշեց, որ հասկանում է ծնողների մտահոգությունը և քաղաքպետարանի ուշադրությունը հրավիրեց այն հարցին, որ պետք է տեղափոխվեն մանկապարտեզի տարածքի հատկապես այն շները, որոնք որոշ չափով վտանգավոր են, բայց ոչ անվնաս ու խելոք շները, որոնք ոչ մեկին վնաս չեն տալիս:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»