Ներքին 8 ամիս առաջ - 13:43 02-12-2025

Դուք չկայիք, ես ապրում էի ԽՍՀՄ-ում, բժշկությունը ձրի էր, բայց Հայաստանում փող չունենայիր, կմեռնեիր

«Բարեփոխումը պետք է ներդնենք մեր մենթալիտետին համաձայն»,- «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում, ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Խիստ կասկածում եմ, որ որևէ երկիր գնացել ա այն ճանապարհով, որով հիմա մենք ենք էթում՝ կենսաթոշակառուներին, անապահով խավին միանգամից ներգրավելով էդ համակարգի մեջ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենալու հունվարի 3-ից հետո, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հոսք է լինելու: Հոսքի պատճառով մարտ, ապրիլին էդ նախատեսված գումարներն ավարտվելու են»,- ընդգծեց Աղազարյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ ժամանակին ԽՍՀՄ-ում բժշկությունը ձրի էր, բայց Հայաստանում եթե փող չունենայիր, կմեռնեիր։

Ամենից շատ դիտված