Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 10։15-ի սահմաններում Գեղարդի խճուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արտաշես Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Անի Հ․-ի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: