Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 15:47 01-12-2025

Չարբախում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota»-ն. վերջինը հայտնվել է մայթին. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարավարևմտյան թաղամասից դեպի ձիարշավարան տանող հատվածում բախվել են «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով հողաթմբին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Toyota»-ն, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: