Ներքին 7 ամիս առաջ - 11:16 30-11-2025

Փաշինյանը ժամանել է Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու պատարագի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սուրբ Սարգիս եկեղեցի․ նա կմասնակցի կիրակնօրյա պատարագին։

Փաշինյանի հետ են քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Պատարագը մատուցելու է Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը:

Սուրբ Սարգիս է ժամանել նաև Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ամենից շատ դիտված