Ներքին 7 ամիս առաջ - 23:56 29-11-2025

Ավինյանի ղեկավարած կառույցում փողի լուրջ խնդիր կա. 5.5 միլիարդ դրամով պակաս գումար են հավաքել

Կարմիր գծերի թանկացումից և տեղական տուրքերի բարձրացումից հետո Երևանի քաղաքապետարանը կանգնել է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։ Այս մասին գրում է 168․am-ը։

Չնայած հարկեր-տուրքերի տասնապատիկ ավելացմանը՝ Երևանի քաղաքապետարանը չի կարողանում սեփական միջոցներով հոգալ քաղաքի կարիքները և ստիպված ՀՀ Կառավարությունից ֆինանսական օգնություն՝ դոտացիա է խնդրել։

Կառավարության պահուստային ֆոնդից Երևանի քաղաքապետարանին հատկացվել է 3 միլիարդ դրամ դոտացիա։

Պարզվում է՝ Երևան քաղաքի բյուջեում առկա է թերհավաքագրում, հատկապես՝ հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարման մասով:

2025 թվականի բյուջեով տրանսպորտի ուղեվարձերի եկամտից ստացված միջոցները նախատեսվել էր 21.303,814.7 հազար դրամ, սակայն ընթացիկ տարվա կանխատեսումներով այդ մասով սպասվում է շուրջ 5.5 մլրդ դրամ թերհավաքագրում (04.11.25թ. դրությամբ փաստացի հավաքագրում՝ 12,806,901.2 հազար դրամ)։

ՀՀ պետական բյուջեից շուրջ 3.0 մլրդ դրամի պահանջի համար հիմնավորումներում նշվել է, որ այն կուղղվի 2025 թվականի ծախսերի ֆինանսավորմանը, որոնք պետք է իրականացվեին տրանսպորտի ուղեվարձի եկամտից ստացված միջոցներով:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը 3 միլիարդ դրամ է ստացել Կառավարության պահուտային ֆոնդից՝չներկայացնեով պահանջվող ծախսերի հաշվարկ-հիմնավորումները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից