Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 19:25 29-11-2025

Քրիստոսի արձանն ազգային կոնսոլիդացիայի նոր կենտրոն է․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մեր քաղաքացիների չդադարող հոսքը Հատիս լեռ, և աշխարհի բոլոր ծայրերից մեր հայրենակիցների հազարավոր դիմումները՝ Հատիս բարձրանալու և Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներում կամավորական աշխատանքներ կատարելու, ինձ մտորումների առիթ տվեցին։

Ես վաղուց ցանկանում էի ձևակերպել այս շինարարության, այս նախաձեռնության կարևորությունը։ Թույլ տվեք՝ ներկայացնել իմ պատկերացումներն ու ապրումներն այս նախագծի շուրջ՝ հուսալով, որ այն ձեզ համար ավելի ու ավելի կարևոր ու սիրելի կդառնա։

Քրիստոսի արձանը պարզապես քարե հուշարձան չէ․ դա հայտ է նոր ազգային ապագայի համար, բաց բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են մտածել երկրի, ոչ թե տարաձայնությունների մասին։

Սա նոր ազգային կոնսոլիդացիայի կենտրոն է։

Այն ձևավորվում է որպես համաժողովրդական նոր խորհրդանիշ, որը ծնվում է հայ ժողովրդի համար ամենածանր փորձությունների պահին։ Այն կոչված է դառնալու հայության հոգևոր և քաղաքացիական համախմբման կետ, որը զորացնում է հավատը, վերականգնում է արժանապատվությունը և ձևակերպում է Հայաստանի ուղին։

1. Հայկական ինքնության աշխարհագրական սիրտ

Շինարարության վայրը պատահական չէ։ Հատիսն աշխարհագրական կենտրոնն է հայոց քաղաքակրթության երեք մեծագույն խորհրդանիշների՝ Արարատի, Արագածի և Սևանի։

Այստեղ հատվում են մեր հիշողության, ուժի և հավերժության պատկերները։

Հուշարձանի տեղադրումն այս կետում համալիրը վերածում է հայկական կյանքի բնական կենտրոնի, որտեղ ժողովրդի անցյալը և ապագան միավորվում են մեկ տարածքում։

2. Միասնության և համաձայնության տարածք

Բաժանված հասարակության և խոր հակասությունների պայմաններում համալիրը կոչված է դառնալու վայր, որը պատկանում է բոլոր հայերին՝ անկախ կուսակցություններից, ճամբարներից կամ հակամարտություններից։

Սա նոր համազգային տրամաբանության խորհրդանիշն է՝ ներքին տարանջատումից դեպի միասնություն, փոխադարձ անվստահությունից դեպի համաձայնություն, թուլությունից դեպի պետական պատասխանատվություն։

Սա տարածք է, որտեղ ավարտվում է ներքին դիմակայության տրամաբանությունը և սկսվում է ազգային համաձայնության տրամաբանությունը։

Համալիրը կամուրջ է՝ Հայաստանի և նրա սահմաններից դուրս ապրող միլիոնավոր հայերի միջև, տարբերությունների և ընդհանուր բարօրության միջև, հիշողության և ապագայի միջև։

3. Արժանապատվության ճգնաժամին ի պատասխան

Արցախյան ողբերգությունից հետո Հայաստանին անհրաժեշտ է խորհրդանիշ, որը վերադարձնում է տոկունության, վստահության և արժանապատվության զգացումը։

Հատիսը մեր ընդհանուր պատասխանն է աշխարհին․ հայերը կարողանում են վերածնվել, ստեղծել և կառուցել երկիրը նույնիսկ ծանր փորձություններից հետո։

Հատիսը հայտարարում է․ հայերը կարող են ստեղծագործել անգամ պարտությունների պահին, մենք կարողանում ենք կանգնել և կառուցել նոր իրականություն՝ հավատով և արժանապատվությամբ։

Քրիստոնեությունը միշտ եղել է հայկական ինքնության արմատը։

Հուշարձանը դառնում է այն արժեքների ամրապնդման նշանը, որոնք մեզ ուժեղ են դարձրել՝ պատասխանատվություն, կարեկցանք, փոխօգնություն, հարգանք մարդու կյանքի ու ազատության նկատմամբ։

4. Ուղերձ աշխարհին․ վերածնվող Հայաստանի կերպարը

Քրիստոսի հուշարձանը դառնում է Հայաստանի միջազգային խորհրդանիշ որպես.

– ստեղծելու և կառուցելու ունակ պետության

– հոգևոր մշակույթի պահապանի և խաղաղարար առաքելության կրողի

– ժողովրդի, որը սպառնալիքների և ճնշումների պայմաններում էլ աշխարհին բերում է լույս և հումանիզմ։

Սա երկրի նոր այցեքարտն է՝ Հայաստանի, որը կանգնած է Խաչի կողքին և խոսում է ստեղծագործության, ոչ թե՝ պարտությունների լեզվով։

Քրիստոսի նոր հուշարձանը հայերի ճանաչման և հայության ներկա ու ապագա սերունդների հպարտության խորհրդանիշն է՝ իրենց ժողովրդի և քրիստոնեական առաքելության համար։
Սա Հայաստանի խաղաղարար, հումանիստական և մշակութային ներդրման խորհրդանիշն է 21-րդ դարում։

Ես և իմ ընտանիքը ներդնում ենք մեր ռեսուրսները, ես ամբողջությամբ ներգրավված եմ շինարարության մեջ, իմ օրվա մեծ մասն անցնում է շինարարների, բանվորների հետ, ու ես դրանով հպարտանում եմ։ Ես մեծ ուրախությամբ իմ աչքերով տեսա նոր իրականություն. այս արձանը կառուցում եմ ես, բայց այն չի պատկանում ինձ, այն արդեն հայ ժողովրդինն է, այն արդեն Ազգային կառույց է։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել