Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 17:58 29-11-2025

Տաշքենդում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ են գրանցվում․ ինչ միջոցներ են ձեռնարկվում

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի գրառումը․

Այս օրերին Տաշքենդում նույնպես օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներ են գրանցվում:

Ի՞նչ են անում Ուզբեկստանում.

Քաղաքային իշխանություններն առավոտից երեկո ջրցան մեքենաներով լվանում են փողոցները, ծառերն ու շենքերը,

Բոլոր շինհրապարակներում խստորեն սկսել են հետևել էկոպահանջներին` լվանալ շինհրապարակից դուրս եկող բեռնատարները, ջրցաններով նստեցնել փոշին և այլն,

Շարժական լաբորատորիաներով 24-ժամյա ստուգողակամ ռեյդեր են իրականացվում շինհրապարակներում, ջերմոցային տնտեսություններում և արտանետումների այլ աղբյուր հանդիսացող ձեռնարկություններում,

Օդի մաքրման կենցաղային սարքերն ազատվել են ներմուծման մաքսավճարներից,
և այլն:

Սա խնդիրը չի լուծում պատճառների առումով, բայց լուծում է որևէ կերպ վիճակը թեթևացնելու հարցը:

Քանի՞ ջրցան եք տեսել Երևանում նույն բանն անելուց: Քանի՞ շինհրապարակում եք թվարկածս պահանջների նկատմամբ վերահսկողություն տեսել:

Լավ, ի՞նչ գործողություն ենք տեսել ընդհանրապես:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել