Ուղիղ եթեր
Արտաքին 8 ամիս առաջ - 19:10 28-11-2025

Հաջիևը ԵՄ ներկայացուցիչների հետ Բրյուսելում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Եվրամիության ներկայացուցիչների հետ այսօր Բրյուսելում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։

Այս մասին Հաջիևը գրել է X-ի իր օգտահաշվում՝ նշելով, որ հանդիպել է ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեի անդամների հետ։

«Կոմիտեին տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող խաղաղության օրակարգի, Զանգեզուրի միջանցքի զարգացման, նաև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի մասին», - գրել է Իլհամ Ալիևի օգնականը։