Ներքին 7 ամիս առաջ - 16:33 28-11-2025

Զnhերի անուններն անձնական տվյալներ են, ՔԿ-ն է ասում 3833, ես կրկնում եմ. Ալեն Սիմոնյան

Զոհերի անուններն անձնական տվյալներ են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կարող է ինչ-որ ժամանակ հետո դա հրապարակվի, բայց խնդիրը ոչ թե դրա մեջ է, որ անուններ լինի: Ես ասում եմ 3,833, կոնկրետ թիվ եմ ասում, ՔԿ-ն թիվ է ասում, ես կրկնում եմ:

Մեր մեղքը կայանում է նրանում, որ մենք շատ ավելի պատասխանատու մոտենալով հանդերձ, սուտ թվին թիվ չենք հակադրել:

Զոհվածների անունները հրապարակելը ես չեմ որոշում»,-ասել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ):

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը