Արտաքին 10 ամիս առաջ - 19:47 27-11-2025

Ֆիդանը մեկնում է Գերմանիա․ օրակարգում են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 28-ին մեկնելու է Գերմանիա։ Պաշտոնական շփումներից զատ նախատեսվում են Ֆիդանի հանդիպումները Բեռլինի թուրքական համայնքի ներկայացուցիչների և գործարարների հետ։

Ինչպես հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը, Ֆիդանը հանդիպելու է իր գերմանացի գործընկերոջ՝ Յոհան Վադեֆուլի հետ, ում հրավերով էլ հենց մեկնում է Գրեմանիա։ Ընդգծվում է, որ սա լինելու է Ֆիդանի առաջին երկկողմ այցն այդ երկիր։

Կողմերի միջև կայանալիք հանդիպման օրակարգը հագեցած է․ ակնկալվում է, որ Ֆիդանն ընդգծելու է բարձրաստիճան այցերի շնորհիվ առաջընթաց գրանցող Թուրքիա-Գրեմանիա հարաբերություններում խորհրդակցությունների և երկխոսության մեխանիզմների շրջանակում տարվող աշխատանքների շարունակականության կարևորությունը, գոհունակություն է հայտնելու երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների կայուն ամրապնդման վերաբերյալ, ինչպես նաև անդրադառնալու է ռազավարական տեսլականով առաջ շարժվելու հնարավորություններին։

Նախատեսվում է, որ շփումների ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը նշելու է, որ կարելի է մեծացնել Գերմանիայի հետ կապակցվածության, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ու մի շարք այլ ոլորտներում գիտելիքի և փորձի փոխանակումը։

Ակնկալվում է նաև, որ Ֆիդանն անդրադառնալու է մաքսային միության արդիականացման, վիզաների ազատականացման երկխոսության առաջմղման, ինչպես նաև Թուրքիային ԵՄ-ի արդյունաբերական ռազմավարության մեջ ընդգրկվելու հարցերին՝ ներկայացնելով Թուրքիա–ԵՄ հարաբերությունների վերաբերյալ թուրքական կողմից սպասելիքները։

Ֆիդանը կարևոր է համարելու Թուրքիայի և ԵՄ-ի միջև ավելի ուժեղ, ինստիտուցիոնալացված և փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցության զարգացումը։ Նշվում է նաև՝ այս շրջանակում գոհունակություն է արտահայտվելու Թուրքիա–ԵՄ ռազմավարական երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ հնչող կառուցողական հայտարարությունների մասով։

Ինչպես նշում է թուրքական աղբյուրը՝ Թուրքիայի արտգործնախարարի Գերմանիա այցը հարուստ օրակարգ է ունենալու և քննարկումներ են լինելու Թուրքա-ԵՄ հարաբերություններից մինչև Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը