Օդի աղտոտվածությամբ և Երևանում երթևեկության խցանումներով զբաղվող երկու խումբ կստեղծվի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դիտարկելով համացանցում և մամուլում, հանրային քննարկումներում առկա իրողությունները, ինչպես նաև անձամբ արձանագրելով` ես հանգել եմ այն եզրակացության, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ երկու աշխատանքային խումբ ստեղծել։ Խմբերից մեկը պետք է զբաղվի օդի աղտոտվածության խնդիրներով` հասկանալով խնդիրն ու կոնկրետ լուծումներ տալով։ Երկրորդ խումբը երթևեկության կարգավորման հետ կապված խցանումների հաղթահարման աշխատանքային խումբ կլինի»,– տեղեկացրեց նա։
Վարչապետը նաև նշեց, որայս խմբերում ներառված կլինեն նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության անդամներ։