Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:15 26-11-2025

Մոմը վառում եմ՝ քաղբանտարկյալների ազատության և մեր երկրի ազատագրման համար. Արմեն Աշոտյան

Չի կարելի ասել սա իմ քաղբանտարկյալն է, սա իմ քաղբանտարկյանլը չէ։ Այս մասին նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում հայտարարել է Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «ՀՀ քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» Աժ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։

Նա հատուկ կոչ է արել Հայաստանի ընդդիմությանը՝ միավորվելու համար։ «Այս քաղբանտարկյալների գոյությունը անձնական պատմություն չեն միայն, այլև երկրի հիվանդության ախտորոշում, որը պետք է միասին լուծվի», - ասել է Աշոտյանը։ Նա հավելել է, որ Հայաստանը, որը մի ժամանակ բացօթյա թանգարան էր, այժմ վերածվել է բացօթյա բանտի։

Ընդդիմադիր գործիչը իր հետ մոմ է բերել Ազգային ժողովի նիստերի դահլիճ։ «Երբ որ նստած էի բանտախցում, մի ​​երկրպագու ինձ Երուսաղեցմից մոմ էր բերել։ Տղաները լավ գիտեն, ով, որ նստած ա, ընդունված չէ բանտախցից «վեշ» տանելը, բացի անձնական իրերից։ Այս մոմի կեսը վառել եմ իմ բանտախցում և սա պահել եմ, հետս բերել էի։ Այսօր այս մոմը վառում եմ այս մարդկանց ազատության և մեր երկրի ազատագրման համար։ Ավելի լավ է մենք մոմ վառենք, քան հավերժ անիծենք անցյալը», - ասել է Աշոտյանը՝ մոմը վառելիս։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը