Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 17:55 26-11-2025

Արձագանքները դրական են, սպասվածից շատ․ հաջակցություն Լիդյա Մանթաշյանի նստացույցը շարունակվում է

Մի քանի օր է, ինչ 44-օրյա պատերազմի մասնակից տղաները նստացույց են իրականացնում հաջակցություն Հայաստանում միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի։

Մինչև երեկ նստացույցն իրականացվում էր ՀՀ դատախազության շենքի դիմաց։ Սակայն այսօր՝ ԱԺ-ում ընդիմության նախաձեռնությամբ հրավիրված քաղբանտարկյալների վերաբերյալ լսումների առիթով՝ տղաները նստացույցը շարունակում էին ԱԺ շենքի դիմաց։

Oragir.News-ի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Արման Պետրոսյանը խոսեց վերջին 2 օրերի իրենց նախաձեռնության հաջողությունների և գրանցած արդյունքների մասին։ Նա անդրադարձավ նաև հանրային արձագանքներին․

«Ընդհանուր բնակիչների մասով՝ անցնում են, հետաքրքրվում են, հարցնում են՝ ի՞նչ է, ի՞նչ նպատակով է։ Արձագանքները դրական են և սպասվածից շատ։ Եվ շարունակելու ենք, ինչպես պլանավորել ենք»։

Պետրոսյանը քաղաքացիների մեծ մասի անտեղյակությունը կապեց նրանց ունեցած բազմաթիվ հոգսերի, խնդիրների հետ։

«Մարդկանց խնդիրներնը այնքան շատ են, որ ոչ մեկին մեղադրելու չէ։ Քաղաքականացված երկիր լինելով հանդերձ, մարդկանց մեծ մասն անտեղյակ է։ Արժեհամակարգի իջեցումն է բերել, հասցրել այնտեղ, որ մարդիկ անտարբեր են դարձել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը կալանավորվել է հունիսի 26-ին երկու ամսով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան