Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 14:25 26-11-2025

Իտալիայում Արսեն Թորոսյանը Ալեսսանդրա Լոկատելլիի ուղեկցությամբ այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց

Իտալիա կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի ուղեկցությամբ այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, հատկապես երեխաների համար նախատեսված Cometa անկախ կյանքի կենտրոն և Agora 97 սոցիալական կոոպերատիվ, որի ենթակայության տակ գործում են համայնքային փոքր տներ, որոնք իրենց հերթին ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց և կյանքի դժվարին իրավիճակներում գտնվողներին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

Նախարարները շրջել են կենտրոններում, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայություններին, շփվել բնակիչների հետ։ Շրջայցի ընթացքում խոսել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, ըստ կարիքի՝ ամբողջական և մասնագիտացված ծառայությունների տրամադրման անհրաժեշտության մասին։

Նախարար Թորոսյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնի կառուցման մանրամասները․ այն հնարավորություն է տալու հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ սոցիալ-վերականգնողական, զարգացման թերապիա, ինչպես նաև ձեռք բերել և զարգացնել անկախ կյանքի հմտություններ՝ հասարակության մեջ լիարժեք ներառվելու և ինքնադրսևորվելու նպատակով։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին
19:07 Ով է Լիլի Մորտոյի ամուսնու դուստրը. ինչպիսի հարաբերություններ ունի Լիլին Ռիմայի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի