Ներքին 10 ամիս առաջ - 18:04 25-11-2025

Խոշոր հրդեհ՝ Գյումրիում. ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 5-րդ և 7-րդ տների տանիքներում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Շիրակի մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումներից 5 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գյումրու ոստիկանության բաժիններից մեկում պարզվում է, ինչպես նաև՝ բնակարանի սեփականատերերի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված