Այսօր Երևանում կողաշրջված «BYD»-ն վարել է Աջափնյակի նախկին թաղապետ Գևորգ Բաբայանը. նոր մանրամասներ. shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար էր տեղի ունեցել Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում. բախվել էին «BYD» մակնիշի էլեկտրամոբիլն ու «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան:
Պարզվել է, որ էլեկտրամոբիլը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Բաբայանը, իսկ «Hyundai»-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Վազգեն Ասատրյանը:
Վարոդներից Գ. Բաբայանը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն է եղել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: