Ներքին 10 ամիս առաջ - 15:18 23-11-2025

Կյանքից հեռացել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպած փոքրիկ Արեգը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրում է․

«Կյանքից հեռացել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպած փոքրիկ Արեգը:

Իմ Արեգը լքեզ մեզ։

Ուզում եմ քեզ հենց էսպես հիշել՝ ռոքընռոլի տակ կյանքը վայելելիս…

8 տարուց ավել մենք միասին անցանք էս ճանապարհը, ու նաև դու ինձ սովորեցրիր՝ ոնց պիտի սիրել կյանքը, անգամ երբ ամեն ինչ շատ դժվար է։ Դու իմ ճանաչած ամենապայծառ ու իմաստուն հրաշքներից էիր։
Երջանիկ եմ, որ հասցրինք երազանքներդ իրականություն դարձնել, հասանք անգամ Ռոնալդուին… մենակ Չեքի Չանին չհասցրինք հանդիպել, եղբայր, կներես ինձ դրա համար։

Հիմա արդեն կարող ես պարել տիեզերքում, իմ փոքր եղբայր, դու գտար քո խաղաղությունը:
Դու հաղթեցիր կյանքում, քանի որ ապրեցիր լիարժեք երջանիկ:

Խորապես ցավակցում եմ իմ լավ ընկերներ Anna Babajanyanին ու Armenak Khachatryanին այս ծանրագույն կորստի համար: Դուք իմ ճանաչած ամենաֆանտաստիկ ծնողներից եք, խոնարհումս»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ