Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 19:28 22-11-2025

Փաշինյանի համար կանոնական խախտումով պատարագ մատուցողներին գումար են տալիս․ Aysor.am

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը չտալու համար պատարագը մատուցող հոգևորականներին x գումար են տալիս: Այս մասին գրում է Aysor.am-ը։

«Գոնե համոզմունքով անեին, ոչ թե գումարի դիմաց: Թեկուզ գաղափարապես, ամոթ է ասել, միացած լինեին Նիկոլին, բայց փողի դիմաց չանեին: Ինձ ասացին՝ վարչապետը նախապայման է դնում իր գնալու համար, որ պատարագի հատվածում թեմի առաջնորդի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի անունները չհնչեցվեն: Չգիտեմ՝ ով է դա իրեն ուղղորդել, բայց եթե քահանան թեմի առաջնորդի և կաթողիկոսի անունները պատարագին չի հնչեցնում, լուրջ կանոնական խախտում է: Այսինքն՝ այդ քահանան դառնում է հերձվածող»,- լրատվամիջոցին ասել է Տեր Վրթանեսը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր այդ քայլով հոգևորականներին դրդում է մեղքի.

«Մայր Աթոռը էդ քահանային հիմա ի՞նչ անի: Կարգապահական հանձնաժողովը, երբ այդ հարցը քննում է, քահանան կարող է ներողություն խնդրել ու փորձել հետ գալ, որ ՄայրԱթոռը այդ դեպքում կարգալույծ չանի, բայց եթե այդ ընթացքի մեջ հաստատուն է, Մայր Աթոռը պիտի պարտադիր կարգալույծ անի: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ Մայր Աթոռը կարգալույծ անի»:

Ի դեպ՝ քահանաներին գնելու մասին մամուլում խոսել էր նաև Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը: Նրան հասած տեղեկությունների համաձայն՝ 500.000 դոլար են փոխանցել Հովհաննավանքի նախկին քահանային՝ իբրև թե վանքը նորոգելու համար: Տեր Ահարոնի խոսքով՝ 5 միլիարդ դրամ գումար է դրված քահանաներին «գնելու» համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում