Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 16:00 22-11-2025

Ցանցերը՝ պոկված, ճաղերը՝ ծուռ, դռները՝ սխալ տեղում․ ինչ տեսք ունեն Ավինյանի ֆուտբոլային դաշտերը

Չնայած քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ կարևորում են Երևանի բակերում ֆուտբոլի դաշտերի կառուցումը, նշում, որ իրենց օրոք այս ուղղությամբ աննախադեպ աշխատանք է կատարվել, այնուամենայնիվ բնակիչները հաճախ դժգոհում են, որ բացումից կարճ ժամանակ անց դաշտերը հայտնվում են անբարեկարգ վիճակում, որտեղ ֆուտբոլ խաղալը պարզապես անհնար է։
Տիգրան Ավինյանն սեպտեմբերի 15-ի իր ասուլիսում հայտնել էր, որ նախորդ տարի՝ 2024 թվականին, բարեկարգել են 132 բակ, կառուցել ֆուտբոլի 60 դաշտ, իսկ այս տարի աշխատանքներ են իրականացնում ևս 115 բակում։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանից խնդրել էր Երևանում նախորդ տարի կառուցված 60 դաշտերի հասցեն, որը ստանալուց հետո այսօր այցելեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ տեղում իրավիճակը դիտարկելու համար։

Մեր առաջին կանգառը Բաբաջանյան 91, 93 շենքերի բակում էր․ բնակիչները նշում էին, որ ֆուտբոլի դաշտը տարիներ առաջ կառուցվել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Միշել Պլատինիի հովանավորությամբ և նախկինում կրում էր նրա անունը։ Սակայն վերակառուցումից հետո, դաշտից նրա անունը կրող ցուցանակը հեռացվել է։ Ավելին, ըստ բնակիչների, վերանորոգումից հետո դաշտի դռները տեղադրվել են սխալ հատվածում՝ խանգարելով մարդկանց ազատ տեղաշարժին։ Բացի այդ՝ բասկետբոլի օղակների ցանցերը անորակ թելից են պատրաստվել։ Դրանք արագ պոկվել են, իսկ երեխաների ցանցերից կախվելու հետևանքով օղակների ձևն ամբողջությամբ փոխվել է։

Բաբաջանյան 115-117 շենքերի բակում իրավիճակը համեմատաբար բարվոք էր․ բնակիչների խոսքով՝ այսօր առավոտյան աշխատակիցները եկել էին և զոդմամբ ամրացրել երկու պոկված ճաղ, որոնք, ըստ նրանց, վնասվել էին երեխաների գնդակների հարվածների հետևանքով։ Սակայն դաշտի ցանցերը, ինչպես Կենտրոն վարչական շրջանի երկու դաշտերում, նույն կերպ մաշված, պատռված և քրքրված էին։

Բաբաջանյան 32 շենքի դիմացի դաշտում էլ կրկին բացակայում էին ցանցերը, իսկ ճաղերից մեկը պոկված էր։

Ամենաանմխիթար պատկերը Բաբաջանյան 47 շենքի բակում էր։ Չնայած դաշտը համարվում է վերանորոգված, Oragir.News-ի նկարահանող խումբը ականատես եղավ բոլորովին այլ իրականության․ ժանգոտած, հին, մաշված դաշտ՝ առանց նոր մետաղական ճաղերի։

Բնակիչներից մեկը, ով չցանկացավ խոսել տեսախցիկի առջև, նշեց, որ դաշտը կառուցվել է շուրջ հինգ տարի առաջ՝ բնակիչների սեփական միջոցներով։ Բաբաջանյան 89 շենքի բակում գտնվող դաշտը ևս անբարեկարգ վիճակում էր։ Թեպետ այն ընդգրկված չէր քաղաքապետարանից մեզ փոխանցված դաշտերի ցանկում, այնուամենայնիվ այնտեղ խաղացող երեխաները հայտնեցին, որ դաշտը կառուցվել է ընդամենը երկու տարի առաջ, սակայն արդեն գտնվում է անմխիթար վիճակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են