Ներքին 10 ամիս առաջ - 09:45 22-11-2025

Չոր և քամոտ եղանակային պայմանների հետևանքով բարձրացել է հրդեհների առաջացման վտանգը․ հայտարարություն

«Դիլիջան» ազգային պարկը հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Հայտարարության մեջ նշվում է․

«Սեզոնին բնորոշ չոր և երբեմն քամոտ եղանակային պայմանների հետևանքով էապես բարձրացել է խոտածածկ և անտառային տարածքներում հրդեհների առաջացման վտանգը։ Այս պայմաններում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն, խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները և ձեռնպահ մնալ խոզանների, չոր խոտի ու բուսական մնացորդների այրումից։

Մի այրեք չոր խոտը-մի այրեք բնությունը։

Չոր խոտի այրումը առաջին հայացքից կարող է անշեշտ թվալ, սակայն այն բերում է անդառնալի հետևանքների․

Դուք ոչնչացնում եք անտառային ու մարգագետնային կենդանիների, միջատների, թռչունների և նրանց ձագերի կենսամիջավայրը։

Վառելով չոր խոտը՝ ոչնչացնում եք բույսերի սերմերը և հողի վերին շերտում առկա սննդանյութերը՝ նպաստելով ոչ պիտանի բուսատեսակների տարածմանը։

Խաթարվում է հողի բնականոն կառուցվածքը, որի վերականգնումը պահանջում է երկար տարիներ։

Այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում վնասակար գազեր, որոնք աղտոտում են օդը և վնասում առողջությանը։

Հիշեցում.

Ըստ ՀՀ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի՝
Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդները, չորացած բուսականությամբ տարածքները, ինչպես նաև արոտավայրերի և խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

Խարույկ վառեք միայն հատուկ թույլատրված և համապատասխան կերպով հարմարեցված վայրերում։

Երբեք մի թողեք խարույկը առանց հսկողության․ հեռանալուց առաջ համոզվեք, որ այն ամբողջությամբ մարված է։

Մի նետեք վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ խոտածածկ և անտառային տարածքներում։

Մի թողեք ապակյա կամ լույս անդրադարձնող առարկաներ բնության գրկում․ դրանք կարող են արևի ճառագայթների ազդեցությամբ առաջացնել հրդեհ։

Կրակի կամ ծխի նշաններ նկատելու դեպքում անմիջապես զանգահարեք 911՝ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն։

Պահպանենք բնությունը՝ պաշտպանելով այն հրդեհներից։

Բնությունը մեր ընդհանուր տունն է․ յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է վտանգել այն»,-նշվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան