Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 23:02 21-11-2025

Բաքվում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ մահացել է, 20-ը՝ վիրավորվել. տեսանյութ

Բաքվի բնակելի շենքում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով երեք մարդ մահացել է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Հրդեհը բռնկվել է Յասամալ շրջանի բազմահարկ բնակելի շենքում։

Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 18 բրիգադ։ Ծխից շնչահեղձ լինելու հետևանքով 15 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Եվս հինգ մարդ ինքնուրույն տեղափոխվել է հիվանդանոց։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի շենքի էլեկտրական հորանում։

Տեսանյութը՝ այստեղ: