Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 16:49 21-11-2025

600 միջնորդություն՝ կես տարում. գաղտնալսման թույլտվությունների թիվն աճում է Հայաստանում. Civilnet

«Սիվիլնեթ»-ը գրում է.

«Հայաստանի դատարաններում օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ մասնավորապես գաղտնալսում իրականացնելու միջնորդությունների ու վարարարումների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է։ Եթե նախկինում նման գործիքակազմը կիրառվում էր բացառիկ դեպքերում, ապա այժմ, ըստ իրավաբանների և վիճակագրության, այն կրում է համատարած բնույթ։ Մասնագետները ահազանգում են՝ վերահսկողությունը հաճախ դուրս է գալիս իրավական տրամաբանությունից՝ վերածվելով քաղաքական ճնշման գործիքի։

Վիճակագրական թռիչք և «անտեսանելի» վերահսկողություն

Պաշտոնական տվյալները փաստում են՝ 2018-ից հետո, և հատկապես վերջին երեք տարիներին, քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները լսելու, ներքին և արտաքին դիտում իրականացնելու միջնորդությունները կտրուկ ավելացել են։

Եթե 2023-ին և 2024-ին նման միջնորդությունների թիվը տատանվում էր 600-750-ի սահմաններում, ապա 2025-ի միայն առաջին կիսամյակում այդ ցուցանիշն արդեն մոտեցել է 600-ի։ Միջնորդությունների ճնշող մեծամասնությունը վերաբերում է հեռախոսային գաղտնալսումներին, որոնց ավելի քան 60 տոկոսը դատարանների կողմից բավարարվում է։

Պաշտոնական վիճակագրությունը գաղտնալսումներին առնչվող չորս միջնորդությունների խումբ ունի, բացի հեռախոսային հաղորդակցության վերահսկում իրականացնելու մասին միջնորդությունները, կան նաև ներքին և արտաքին դիտումներ, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում իրականացնելու միջնորդություններ։ Վերջին տարիներին այս բոլոր միջնորդությունները կտրուկ ավելացել են։

Սակայն սա միայն այսբերգի երևացող կողմն է։ Փաստաբանները պնդում են, որ իրական պատկերն ավելի մտահոգիչ է, քանի որ գաղտնալսումներ իրականացվում են նաև առանց դատարանի որոշման կամ օրինական հիմքերի։

Իրավական գործընթա՞ց, թե՞ քաղաքական հետապնդում

Փաստաբանները կարծում են, որ գաղտնալսումների քանակի աճը պայմանավորված է ոչ թե հանցավորության դեմ պայքարի արդյունավետությամբ, այլ իշխանության՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց վերահսկելու քաղաքականությամբ։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գնահատմամբ՝ գործընթացը տեղի է ունենում քաղաքական պայքարի համատեքստում. «Իմ կարծիքով՝ գաղտնալսումներն իրականացվում են համատարած և ոչ միայն դատարանի որոշումների հիման վրա, իսկ դատարանների որոշումները հաճախ ստացվում են պարզապես ըստ անհրաժեշտության։ Հանրության մոտ ձևավորվել է ընկալում, որ բոլորին փորձում են վերահսկել»,- ասում է Ասլանյանը։

Ընդդիմադիր գործիչները ևս պնդում են, որ «ժուչոկները» դարձել են քաղաքական առօրյայի մաս։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ գաղտնալսված նյութերը հաճախ օգտագործվում են հանրային վարկաբեկման համար՝ հայտնվելով իշխանամերձ լրատվամիջոցներում, ինչին հաջորդում է քրեական գործերի հարուցումը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են