Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 10:50 21-11-2025

Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության բարելավման հնարավոր ուղղությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հայաստանի նորանշանակ ծրագրերի պատասխանատու Մարին Լեգարդին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԶՖԳ հետ համագործակցության շրջանակում արդեն իսկ առկա ձեռքբերումները, և հույս հայտնել, որ կշարունակվի ակտիվ համագործակցությունը։

Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքներն ու հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ կարևորելով խաղային գործունեության բարելավման ուղղությամբ տրամադրվող աջակցության շարունակականությունը, կրիպտոարժույթների և բլոգերների հարկման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում կարողությունների զարգացումը, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման բարելավման նպատակով նորարարական տեխնոլոգիաների (AI, Chatbot) ներդրումը։

Անդրադարձ է կատարվել նաև Քաղաքականության վրա հիմնված վարկավորման հնարավոր սպասվելիք ուղղություններին, ներառյալ ՊԵԿ հարկային ու մաքսային նոր ռազմավարությունների շրջանակում։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև հարկ վճարողների իրազեկման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի շրջանակում կատարված միջոցառումները։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել