Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 22:03 19-11-2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահին

Համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Վիեննա) Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիին։

Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում նախագահ Պելեգրինին շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեություն։

Դեսպան Հովհաննիսյանը, երախտագիտություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար, պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխգործակցության խորացման ու ընդլայնման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված