Արտաքին 11 ամիս առաջ - 20:02 19-11-2025

Բենիամին Նեթանյահուն այցելել է Սիրիա. KAN

Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ այցելել է Սիրիա։ Այս մասին հաղորդում է KAN պետական հեռուստառադիոընկերությունը:

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր այցելել են Սիրիա: Նրանք լսել են տարածաշրջանի իրավիճակի մասին զեկույցները։ Այցը տեղի է ունենում Իսրայելի և Սիրիայի միջև անվտանգության մասին համաձայնագիր կնքելու` ԱՄՆ-ի ջանքերի ֆոնին: Ուղևորությանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը և անվտանգության ընդհանուր ծառայության (ՇԱԲԱԿ) ղեկավար Դավիթ Զինին»,- ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես հաղորդում է պետական հեռուստառադիոընկերությունը, Իսրայելի և Սիրիայի միջև բանակցություններն այս պահին փակուղի են մտել: Դա պայմանավորված է նրանով, որ Իսրայելը պատրաստ չէ ընդունել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ Շարաայի պահանջը՝ հետ քաշել իսրայելական զորքերը բոլոր այն դիրքերից, որոնք Սիրիայի հարավում գրավել էին իսրայելցի զինվորականները Բաշար Ասադի հեռանալուց հետո:

Աղբյուրները պնդում են, որ Իսրայելն այդ դիրքերից զորքերը դուրս կբերի միայն Սիրիայի հետ լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ ոչ թե անվտանգության համաձայնագրի դիմաց: Սակայն այս պահին նման համաձայնություն չի նախատեսվում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ