Ներքին 8 ամիս առաջ - 19:43 18-11-2025

ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանն ուղղված երկկողմ համագործակցության հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման համար անհրաժեշտ քայլերին և ձեռք բերվել պայմանավորվածություններ։

Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման նախագիծը՝ օրինապահ տնտեսվարողների համար որպես արտաքին տնտեսական գործունեության առավել բարենպաստ պայմանների ստեղծման հայեցակարգ։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ծրագրի ներդրմանն ուղղված բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնելու կապակցությամբ։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման վերաբերյալ հարցին և պայմանավորվածություններ ձեռք բերել այս ուղղությամբ ակտիվ բանակցություններ սկսելու հետ կապված։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ իրականացված բարեփոխումների արդյունքում ներկայում հասել ենք բեռնատարների օրական միջին թողունակության էականորեն բարձր ցուցանիշների, ինչպես նաև փոխադարձ պայմանավորվածությունների կյանքի կոչման արդյունքում զգալի աճ գրանցել նաև ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալներում։ Բարեփոխումների շրջանակում նախատեսվում է նաև առաջիկա տարվա ընթացքում սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով։

ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին իր հերթին նշել է, որ «Նորդուզ»-«Ագարակ» անցակետն Իրանի համար ունի ստրատեգիական կարևոր նշանակություն, որով պայմանավորված՝ ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման գործընթացներն առավելագույն դյուրացնելու ուղղությամբ։ ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը միաժամանակ նշել է նաև, որ ուղևորներն իրենց մեծ գոհունակությունն են հայտնել սահմանահատումների հետ կապված բարեփոխումների և պարզեցումների կապակցությամբ։

Հանդիպմանը կողմերը պատրաստակամությունը են հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ ընթացիկ բարեփոխումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Նրանք գոհունակություն են հայտնել արձանագրված արդյունքների վերաբերյալ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ՝ օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ երկկողմ արդյունավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Քննարկման ավարտին ստորագրվել է հանդիպման արդյունքների մասին արձանագրություն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին