Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 19:30 18-11-2025

Ով հարցազրույց կվերցնի Ալեն Սիմոնյանից. խմբագիրների արձագանքը

Երեկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն տարածեց, որով առաջարկեց ընդդիմադիր քաղաքական մեկնաբանների, խմբագիրների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ «չմոնտաժված» հարցազրույց կազմակերպել՝ իրենց նախընտրած հարթակներում, առանց նախապայմանների՝ միայն հարգալից մթնոլորտում։

«Առաջարկում եմ, որ ամենակարկառուն քաղաքական մեկնաբանները, խմբագիրները, որոնք այս օրերին տարբեր մեղադրանքներ են հնչեցնում, հանդիպեն ինձ հետ։ Ես պատրաստ եմ հարցազրույց տալ ընդդիմադիր լրատվականների խմբագիրներին կամ նրանց ներկայացուցչին՝ իրենց տաղավարում, իրենց տարածքում, իրենց նախընտրած հարթակում»,– ասել է Սիմոնյանը։

Նա նշել է մի շարք լրատվամիջոցների ղեկավարների անուններ, որոնց առաջարկում է ընդունել մարտահրավերը․ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյան, «Yerevan Today»-ի ներկայացուցիչ, «5-րդ ալիքի» կողմից ընտրված անձ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել առաջարկի հասցեատերերի հետ՝ հասկանալու, թե արդյոք պատրաստվում են արձագանքել Սիմոնյանի հայտարարությանը։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշեց, որ ճիշտ չի համարում՝ երկու լրագրողի կալանավորելու և լրատվական տեխնիկան առգրավելու դիմում ներկայացրած անձի հետ որևէ լրագրող հարցազրույց անի կամ որևէ խմբագիր հանդիպի, և որ պատրաստ է քննարկել հարցազրույցի հարցը, երբ Ալեն Սիմոնյանը հետ կվերցնի իր դիմումը, և Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ազատության մեջ կլինեն։

«Ընդամենը մի քանի օր առաջ Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապաշտպան մարմիններին, և իր դիմումի հիման վրա կալանավորել են մեր 2 գործընկերներին։ Մենք կարող ենք ասել, որ բլոգ են վարում, բայց նաև լրագրողական գործունեություն են ծավալում Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Անկախ նրանից՝ ես կիսում եմ նրանց հայացքները, թե ոչ, համաձայն եմ իրենց լեքսիկոնի հետ, թե ոչ, ես կարծում եմ, որ հայհոյանքի համար չի կարելի մարդկանց կալանավորել, և այդ դիմումը պետք է ուղղվեր ոչ թե իրավապահ մարմիններին, այլ առնվազն կարող էր դիմել դատարան՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով, քաղաքացիական կարգով, չեմ խոսում տեխնիկայի առգրավման մասին։

Երբ որ ինքը իր դիմումը հետ կվերցնի, և էդ 2 անձնավորությունը կհայտնվեն ազատության մեջ, մենք կարող ենք քննարկել հարցազրույց անցկացնելու հարցը»,- նշեց Արմինե Օհանյանը:

«Yerevan Today» լրատվականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն էլ ասաց․«Վերոնշյալ անձի հետ հարցազրույց անելը, ճիշտն ասած, ինձ բոլորովին հետաքրքիր չէ, ոչ էլ իմաստն եմ տեսնում»։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ նշեց, որ այդ բոլոր հարցերին կպատասխանի ինքնուրույն։

Արամ Աբրահամյանի և Հարություն Հարությունյանի հետ չհաջողվեց կապ հաստատել։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը