Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:41 18-11-2025

Մեքենան հրդեհվել է Երևան-Էջմիածին մայրուղու վրա. բացառիկ տեսանյութ

Այսօր՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան–Էջմիածին մայրուղու վրա ավտոմեքենա է հրդեհվել։

Նախնական տվյալներով՝ մեքենայում բռնկված հրդեհը նկատել են վարորդը և ուղևորը, արագ արձագանքել և փորձել են մարել կրակը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ նրանց հաջողվել է կանխել հրդեհի տարածումը, ինչի շնորհիվ մեքենան ամբողջությամբ չի այրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։