Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:30 18-11-2025

Ամենատարածված խախտումը տեղամասերի մոտ քաղաքացիների կուտակումներն էին. Ատոմ Մխիթարյան

«ՀայաՔվե» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Ատոմ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների շրջանակը՝ ընդգծելով, որ դրանք տեղի են ունեցել ընտրության օրը։

Նրա խոսքով՝ ընտրություններից առաջ Civic հեռուստաընկերությունը հրապարակել է կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցում, որը չի համապատասխանել Ընտրական օրենսգրքի պահանջներին։ «Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հարցման արդյունքներ հրապարակելիս պարտադիր պետք է նշվեն հարցման ժամկետները, հարցվողների թիվը, ընտրանքի ձևը, վայրը և այլ մանրամասներ։ Տվյալ դեպքում Civic-ը նման տեղեկատվություն չի ներկայացրել, ինչը օրենքի խախտում է։ Գիտեք, նման հրապարակումները հիմնականում արվում են ընտրողների վրա էական ազդեցություն թողնելու նպատակով»,– նշեց նա։

Ընտրության օրը դիտորդները արձանագրել են մի շարք տարածված խախտումներ, որոնցից առաջինը ընտրատեղամասերի հարևանությամբ քաղաքացիների չթույլատրված կուտակումներն են․ «Ամենատարածված խախտումներից մեկը եղել է քաղաքացիների կուտակումը տեղամասերի մուտքերի մոտ։ Ոստիկանությունը հաճախ անուշադրության էր մատնում դրանք, իսկ մեր դիտորդների հորդորով կուտակումները ցրվելուց հետո շատ արագ վերականգնվում էին։ Ակնհայտ էր, որ այդ կուտակումների կողմից իրականացվում էր ուղղակի ներգործություն ընտրողների վրա»։

Մխիթարյանի խոսքով՝ թեև Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետը արգելում է քաղաքացիների և մեքենաների կուտակումը ընտրատեղամասերի հարևանությամբ, օրենքով այդ արգելքը խախտելու համար շոշափելի պատասխանատվություն նախատեսված չէ․ «Դրա հետևանքով նման կուտակումները կրկնվում են՝ ընդգծված ներգործությամբ ընտրողների կամքի վրա»։

Խախտումներ են արձանագրվել նաև ներսում՝ քվեարկության սենյակներում․ «Կուտակումներ եղել են ոչ միայն դրսում, այլև ներսում։ Որոշ տեղամասերում բառացիորեն դժվար էր տեղաշարժվել։ Արդյունքում խախտվել է Ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորինս ընդարձակ և բավարարի օրենքով նախատեսված պահանջներին։ Գյուղական համայնքներում այդ պահանջները բազմաթիվ դեպքերում չեն պահպանվել»։

Ատոմ Մխիթարյանը հիշեցրեց, որ օրենքը միաժամանակ թույլ է տալիս քվեարկության սենյակում գտնվել առավելագույնը 15 ընտրողի․ «Շատ տեղամասերում այդ թիվը խախտվել է։ Հանձնաժողովների նախագահները, ամենայն հավանականությամբ՝ անտեղյակ լինելով կարգին, չեն ապահովում ընտրողների հերթական մուտքը»։

Դիտորդները բազմիցս ականատես են եղել նաև բաց քվեարկության դեպքերի․ «Սա ևս շատ տարածված էր։ Քաղաքացին քվեարկում էր ընտրախցիկից դուրս, կամ մեկ այլ քաղաքացի մոտենում էր ու հուշումներ անում։ Երբեմն հանձնաժողովի նախագահն ու անդամները բացահայտ միջամտում էին քվեարկությանը։ Հստակ էր, որ կամ ընտրողին ուղղորդում էին մինչև վերջ, կամ վերահսկում՝ թե որ համարի քվեաթերթիկն է դրվում ծրարի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ