Ներքին 9 ամիս առաջ - 10:15 18-11-2025

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ Ծառուկյան

Մենք խեղճ ազգ չենք, մենք շատ լուրջ ազգ ենք՝ շատ մեծ կարողություններով, շատ լուրջ հնարավորություններով, գրել է Գագիկ Ծառուկյանը՝ ֆեյսբուքյան էջում։

Նա նաև ավելացրել է․ «Օրեր առաջ բլոգերների մի մեծ խմբի հրավիրել էի Հիսուս Քրիստոսի արձանի շինհրապարակ։ Հաշվի առնելով նրանց մեծ լսարանը, հարյուր հազարավոր, միլիոնավոր դիտումները՝ հատուկ ուղերձով դիմել եմ նրանց. տարածե´ք ձեր մեծ լսարանի շրջանում, որ հայ ժողովրդի այս խեղճացած վիճակը մեզ սազական չէ, սա ժամանակավոր է։

Էս խեղճությունը, որ հիմա կա ժողովրդի մեջ, իրո՛ք մերը չէ։ Անկախ սոցիալական վիճակից, անկախ տարիքից, անկախ աշխարհի որ ծայրում գտնվելուց, հայի մեջ խեղճություն է մտել։

Ես խնդրել եմ բլոգերներին, հիմա խնդրում եմ բոլոր-բոլորին. տարածենք, բացատրեք, համոզեք, մարդկանց դուխ տվեք։ Մենք խեղճ ազգ չենք, մենք շատ լուրջ ազգ ենք՝ շատ մեծ կարողություններով, շատ լուրջ հնարավորություններով։

Վերջին պատերազմում մեր պարտությունը, Արցախի կորուստը մեզ իհարկե շատ կոտրեցին, մենք սկսեցինք չհավատալ մեր ուժերին, բայց մենք պիտի հասկանանք, որ դա ժամանակավոր է։

Հայ ժողովուրդը շատ մեծ դերակատարություն է ունեցել քաղաքակրթության մեջ, համաշխարհային գիտության, գրականության, մշակույթի, սպորտի, բոլոր-բոլոր ոլորտներում։ Աշխարհի ո´ր ծայր գնում ես՝ հայի սարքած շենքեր են՝ թատրոններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, դպրոցներ։ Մենք աշխարհի բազմաթիվ երկրներում ունենք շատ լուրջ հայրենակիցներ, որոնք ունեն մեծ հեղինակություն, մեծ հնարավորություններ, սիրում են Հայաստանը, պատրաստ են մեր երկրի համար ամեն ինչ անելու։ Նրանց առաջ պետք է խնդիրներ դնել, պետք է վերաբերմունքի արժանացնել, կազմակերպել։

Մենք Հայաստանում ունենք փայլուն երիտասարդություն, որը վաղն իր ձեռքն է վերցնելու երկրի ղեկը ու տանելու է մեծ հաջողությունների։ Դրանում ո՛չ մի կասկած չունեմ։

Մենք պետք է մեջքներս ուղղենք, մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, ոչ մի բանից չվախենանք։

Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք։ Բոլոր հարցերը լուծում ունեն։ Հենց աշխարհը տեսավ, որ մենք հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ, մենք կունենանք լավ դաշնակիցներ, լավ բարեկամներ։

Ամեն օր, ամեն հնարավորության դեպքում խնդրում եմ այս միտքը, այս գաղափարը տարածենք. մենք լուրջ կարողություններով ազգ ենք, մենք ուղղելու ենք մեր մեջքը և լուրջ հաջողություններ ենք ունենալու։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական առաքելություններից մեկը խեղճությունը հաղթահարելն է, սեփական ուժերի հանդեպ հայ ժողովրդի վստահությունը վերականգնելն է, մեծ գործեր անելն ու մեծ հաջողություններ ունենալն է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում