Ներքին 11 ամիս առաջ - 22:44 17-11-2025

ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով

Oragir.News-ի տեղեկություններով` ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը` Կարեն Պալյանը, քրոջ հովանավորությամբ պաշտոն է ստացել Ամասիայի առողջության կենտրոնում` որպես փոխտնօրեն։

Նշենք, որ Ամասիայի առողջության կենտրոնում առաջին անգամ է ստեղծվել փոխտնօրենի հաստիքը։ Որ ՔՊ-ականների յուրայիններն անգործ չմնան, ստեղծում են հաստիքներ, կամ մի քանի օգնական և խորհրդական են պահում և այդ ամենին արդարացում նշում են, որ բացառապես աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով է։ Նշենք նաև, որ Ամասիայի առողջության կենտրոնի տնօրենի տեղակալի հաստիքը ստեղծվել է բոլորովին վերջերս։ ՀՀ Շիրակի մարզպետի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 559-Ա որոշմամբ։ Աշխատավարձը` 250 հազար ՀՀ դրամ (ստորև ներկայացնում ենք լուսանկարները):

Սա առաջին դեպքը չէ, որ Էմմա Պալյանի մերձավորները աշխատանքի են տեղավորվում։ Գաղտնիք չէ, որ ՔՊ-ականների ծանոթ-բարեկամների, խնամիների ու ազգականների համար լուսավոր և բարգավաճ ժամանակներ են։ Էմմա Պալյանի ամուսինը` Ալբերտ Մարտիրոսյանը եթե մինչև 2018-ը բիստրոներից մեկում առաքիչ էր աշխատում, հիմա Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղի պետն է։

Հիշեցնենք, որ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Էմմա Պալյանը պատգամավոր դարձավ, Պալյանի ամուսինն էլ «գործուղվեց» ԱԺ, կնոջ օգնականն էր, ինչպես Էմմա Պալյանն էր ասում` հասարակական հիմունքներով։ Տրամաբանությունը այսպես էին ներկայացնում, որ երբ Ալբերտ Մարտիրոսյանը կնոջը տանի ԱԺ, որպեսզի դրսում չսպասի, կինը օգնական է տեղավորել, որ ամուսինը դրսում չսպասի։ Էմմա Պալյանի մյուս եղբայրն էլ` Հայկ Պալյանը ըստ որոշ տեղեկությունների` Գյումրիում գրենական պիտույքների մատակարարման մենաշնորհը իր ձեռքն է վերցրել։

Օրերս Oragir.News-ը գրել էր, որ Գյումրիի դպրոցները միայն Էմմա Պալյանի եղբոր խանութից են գնումներ անում։

Հ.Գ.: 2018 թվականի «հեղափոխության» էյֆորիայի տակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի մոտիկ, բաջանաղ, վարչապետենց քուչի լավ տղա, սենց բաներ չեն լինելու, արագ տեմպերով միլիոնատեր դարձող ախպեր չի լինելու», բայց փաստ մնում է փաստ, որ իշխանության գալուց կարճ ժամանակ անց Փաշինյանի և իր թիմակիցների մտերիմները տարբեր պաշտոնների են նշանակվել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շեղվել են իրենց քարոզած արժեքներից։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»