Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 18:00 17-11-2025

ՔՊ-ի հաղթանակը ջախջախիչ չէր․ վճռորոշը Մանվել Գրիգորյանի գործոնն էր

«Ես դա չեմ համարում ջախջախիչ հաղթանակ․ ջախջախիչ կլիներ, եթե 70-80 տոկոս քվեով հաղթեին։ Այսպիսի մեկ–երկու դեպք եղել է «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում․ հեղափոխությունից հետո՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին, երբ որ Հայկ Մարությանը 80 տոկոս ձայն հավաքեց, մեկ անգամ էլ՝ Արմավիրում Դավիթ Խուդաթյանը մեծ գերակայությամբ հաղթեց քաղաքային ընտրությունները։ Բայց, ընդհանուր առմամբ, համոզիչ հաղթանակ է»,- գնահատելով Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունները, ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Գաղտնիք չէ, որ էջմիածինցիները Նիկոլ Փաշինյանին ասոցիացնում են «փրկչի» հետ, քանի որ նա ժամանակին ազատեց իրենց Մանվել Գրիգորյանի իշխանությունից։

Հարցին՝ հնարավո՞ր է այս հանգամանքն էլ դեր խաղաց ընտրությունների արդյունքի վրա, քաղաքագետը պատասխանեց․ «Միանշանակ այո։ Ընդհանրապես նման դեպքերում ցանկացած ընտրական գործընթացի վրա մեկ գործոն չի ազդում, մի քանի գործոններ են ազդում։ Դրանցից մեկն էլ Մանվել Գրիգորանի դեպքն է։ Ես հիշում եմ, որ հեղափոխությունից հետո իշխանությունների ճնշման ներքո Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական տվեց։ Էջմիածնում այնպիսի տոն էր, որ այդպիսի տոն մեկ էլ 2018-ի ապրիլի 23-ին Երևանում էր, երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Եվ դրանից հետո, երբևէ ոչ մի բանով աչքի չընկած, գրեթե անհայտ Դիանա Գասպարյանը, ով շատ մեծ առավելությամբ, հենց միայն Նիկոլ Փաշինյանի խոսքով, դարձավ Էջմիածնի քաղաքապետ»։

Արմեն Վարդանյանը կարծիք հայտնեց, որ իշխանության վարկանիշը բավականին մեծ է այն համայնքներում, որոնք ազատվել են ավտորիտար «բդեշխներից»,

«Նույն Արգիշտի Մեխակյանը, երբ ռեյտինգայինով թեկնածություն դրեց, բավականին ձայներ հավաքեց»,- հիշեց քաղաքագետը։

Նշենք, որ Փաշինյանն այսօրվա գրառմամբ շնորհակալություն է հայտնել Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրողներին՝ ՔՊ-ին աջակցելու համար։

Հարցին՝ արդյոք այդ հաղթանակը թույլ կտա՞ նրան կարծիք ձևավորել, որ ժողովորդն իր հետ է և Եկեղեցու դեմ պայքարում կարելի է գնալ հանգուցալուծման։

«Այո, դա ևս իրեն թևեր կտա, ավելի կոգևորի և կշարունակի իր արշավը Եկեղեցու դեմ»,- կարծիք հայտնեց Արմեն Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի