Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 21:11 16-11-2025

Արաղչին հայտարարել է, որ Իրանն այլևս չի զբաղվում ուրանի հարստացմամբ

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին կիրակի օրը հայտարարել է, որ Թեհրանն այլևս չի զբաղվում ուրանի հարստացմամբ երկրի որևէ օբյեկտում։

Պատասխանելով Իրան այցելած Associated Press-ի լրագրողի հարցին՝ արտգործնախարար Աբաս Արաղչին ներկայացրել է Իրանի կառավարության մինչև օրս ամենաուղղակի պատասխանը՝ իր միջուկային ծրագրի վերաբերյալ, Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հունիսին ուրանի հարստացման օբյեկտների ռմբակոծումից հետո։

«Իրանում չկա չհայտարարված միջուկային հարստացում։ Մեր բոլոր օբյեկտները գտնվում են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության երաշխիքների և մոնիտորինգի ներքո, – ասել է Արաղչին։ – Ներկայումս հարստացում չի իրականացվում, քանի որ մեր օբյեկտները՝ մեր հարստացման գործարանները, ենթարկվել են հարձակման»։

Պատասխանելով հարցին, թե ինչ է անհրաժեշտ Իրանին՝ ԱՄՆ-ի և այլ երկրների հետ բանակցությունները շարունակելու համար, Արաղչին ասել է, որ Իրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի հարցում մնում է հստակ։

«Իրանի իրավունքը՝ հարստացման, միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման, ներառյալ ուրանի հարստացումը, անվիճարկելի է։ Մենք ունենք այդ իրավունքը, և շարունակում ենք օգտվել դրանից, և հուսով ենք, որ միջազգային հանրությունը, ներառյալ Միացյալ Նահանգները, կընդունի մեր իրավունքները և կհասկանա, որ դա Իրանի անքակտելի իրավունքն է, և մենք երբեք չենք հրաժարվի մեր իրավունքներից», – հավելել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է