Ներքին 11 ամիս առաջ - 08:34 16-11-2025

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը արձանագրել է ընտրատեղամասերի կահավորման խախտումներ

Ընտրատեղամասերի կահավորման խախտումների արձանագրումներ

14/1 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում դռներ կան՝ թվացյալ չպլոմբված։

14/6 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում կան դռներ: Թեև դեպի քվեախուց հետևից տանող ճանապարհը փակված է կտորով, բայց դա հեշտ հաղթահարելի խոչընդոտ է:

14/12 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում կա չպլոմբված դուռ:

14/19 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևի պատուհանները շատ կարճ են փակված սպիտակ թղթով: Դրսից հնարավոր է ծանոթանալ ընտրողի քվեարկությանը:

14/24 տեղամասային կենտրոնի քվեախցերի հետևում դեպի երկրորդ հարկ տանող աստիճաններ են, որտեղից տեսանելի են քվեախցերը խախտել քվեարկողի գաղտնիությունը:

14/25 տեղամասային կենտրոնի քվեախցիկների հետևում կա չպլոմբված դուռ:

14/45 տեղամասային կենտրոնի խցիկներից մեկի հենց կողքին առկա է աշխատող ցայտաղբյուր:
Ընտրողների ընտրական իրավունքի գաղտնիության ապահովման նպատակով՝ 16.11.25 թ. ժամը 08:00-20:00-ն ցայտաղբյուրն անհրառեշտ է անջատել, քանի որ դրանից ջուր խմելու պատրվակով անձինք կարող են մոտենալ այդ պահին քվեարկող ընտրողին՝ փորձելով խախտել քվեարկության գաղտնիությունը կամ ուղղորդել ընտրողներին:

14/27 տեղամասային կենտրոնի տեսախցիկը նոյեմբերի 16-ի 00:33-ի դրությամբ չի հեռարձակում:
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով:

Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը։

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները:

Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Ի դեպ՝ մի շարք տեղամասերում քվեաթերթիկները տեղադրված չէին չհրկիզվող պահարանում: Սա համարվում էր խախտում, մինչ՝ 2022 թվականի հունիսի 30-ը, երբ «Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի և այլ պարագաների պահպանման կարգը սահմանելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժովովի որոշման մեջ փոփոխություն կատարվեց՝ հանելով քվեաթերթիկը պահպանվող առարկաների ցանկից:

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
21:32 Արզական-Աղվերան լեռնային նստավայրի հարևանությամբ գտնվող անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինը