Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 17:55 15-11-2025

«Կովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․

Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն ու ամբողջ ռեգիոնը: Թբիլիսի այցի եւ այդ ընթացքում Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը ասում է Հայաստանի արտգործնախարարը:

Ինչպե՞ս է սրան վերաբերելու Վրաստանի իշխանությունը, որը անկասկած լսում է նաեւ Ադրբեջանի նախագահին, ու թերեւս հասկանում պարզ բանը՝ որ խաղաղություն հաստատված չէ, եւ որ՝ Արարատ Միրզոյանը Վրաստանում խոսում է պարզապես Հայաստանում ձեւավորված նախընտրական քարոզչական «պարադիգմի» համատեքստում:

Պաշտոնական Երեւանը այդպես էլ որեւէ կերպ չի արձագանքել Ռուսաստանի ԱԽ քարտուղար Շոյգուի այն հայտարարությանը, որ օրեր առաջ հնչեց Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հավաքի օրերին: Շոյգուն հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ:

Դրանից մի քանի օր անց Էրդողանն էր խոսել, թե պետք է շարունակել կարգավորմանն ուղղված ջանքը: Այլ կերպ ասած՝ Էրդողանն էլ խոսել էր, որ կարգավորված չէ:

Երեւանից ոչ մի արձագանք: Մինչդեռ, այդ հայտարարությունները ուղիղ հակասության մեջ են պաշտոնական Երեւանի այն պնդումներին՝ ընդհուպ վարչապետի մակարդակով, թե քաղաքական առումով հարցը լուծված է եւ իբրեւ թե մնում են երեք տասնամյակի կոնֆլիկտի սոցիալ-հոգեբանական «մետաստազները»:

Այդ ֆոնին, գնալ Վրաստան եւ ասել, թե «հաստատված խաղաղության շահառուն» նաեւ Վրաստանն է, հազիվ թե կարող է լուրջ ընկալվել հենց Վրաստանում:

Այդ իմաստով, ավելի կարեւոր էր իհարկե Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպմանը Հայաստանի եւ Վրաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործելիությունը բարձրացնելու մասին խոսակցությունը, եթե այն իհարկե եղել է առարկայական, այլ ոչ թե արարողակարգային:

Կովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար ռեգիոնում աշխարհաքաղաքական ազդեցության այս կամ այն ռեժիմ հաստատելու համար: Իսկ այստեղ Վրաստանն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, իհարկե թե կայունության ռեժիմի շարունակությունը ապահովելու տեսանկյունից, թե նաեւ Կովկասի տնտեսա-քաղաքական եւ անվտանգային նոր ճարտարապետության հարցում օրակարգային սխեմաների ձեւավորման։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից