Ներքին 11 ամիս առաջ - 17:30 15-11-2025

Նարեկ Միրզոյանը մանդատը վայր է դրել անձնական պատճառներով, խնդիրը քաղաքական չէ


Երեկվանից մամուլում տարածվեց տեղեկություն, որ Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը վայր է դրել ավագանու իր մանդատը։

«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց շրջանառվող տեղեկությունը։

«Նարեկը իր որոշումը հայտնել է նոյեմբերի 11-ին օրվա երկրրոդ կեսին։ Այդ օրը պարոն Գրիգորյանը Երևան էր գնացել, Նաիրի բժշակական կենտրոնում հանդիպել էր Նարեկին և զրույցի ընթացքում Նարեկը հայտնել էր իր այդ որոշման մասին։ Նա ասել է, որ ճիշտ է գտնում այս պահին իր ժամանակը, էներգիան և ռեսուրսները տրամադրել իր ընտրանիքին, որովհետև կինը առողջական խնդիրներ ունի, որպեսզի հետագայում բացակայություններ չունենա, խնդիրներ չլինեն»,-ասում է Լիզա Գասպարյանը։

Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավարի խոսքով` Նարեկ Միրզոյանը մանդատը վայր է դրել անձնական պատճառներով, խնդիրը քաղաքական չէ։

«Մեր ավագանու անդամների մոտ պատասխանատվությունը շատ բարձր է։ Նարեկ Միրզոյանի մոտ ընտանեկան խնդիր կա, բայց Նարեկը հասկանում է, որ մյուս նիստին էլ կարող է այնպես ստացվել, որ ինքը հիվանդանոցում լինի, կամ երեխաների մոտ և ինքը պատասխանատվությամբ գալիս է այս որոշմանը։ Ըստ ընտրական ցուցակի հաջորդ համարը Հասմիկ Խաչատրյանն է, բայց տիկին Խաչատրյանը մինչ Նարեկի դիմում տալը` գրություն էր գրել ընտրական ցուցակից դուրս գալու համար, որովհետև ինքը լինում է երկրից դուրս, այսինքն` հաճախակի է բացակայում։ Եվ որպեսզի հարց չլինի` նա ընտրական ցուցակից դուրս գալու դիմում է գրել։ ՔՊ-ի ընտրական ցուցակից էլ են դիմում գրել, որ դուրս գան, ուղղակի բացառապես կենտրոնանում են մեր վրա, բայց նորմալ, օրգանիկ վիճակ է։ Տիկին Խաչատրյանից հետո Արտակ Հովսեփյանն է։ Տեսնենք, թե որ դիմումը ինչ հաճախականությամբ կքննի ԸԸՀ-ն։ Տրամաբանորեն առաջին դիմումը տվել է Հասմիկ Խաչատրյանը և առաջինը պիտի քննվի Հասմիկ Խաչատրյանի դիմումը»,-շարունակում է խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Մեր քաղաքը» դաշինքը կանխեց ՔՊ-ի մանդատագողության փորձը։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞
17:51 Բանակում մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել սեկտայի հարելը. ՔԿ նախագահ