Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 21:46 14-11-2025

Ինչու Ռուսաստանը չի ճանաչում հայկական վարորդական վկայականները. քաղաքագետի կարծիքը

Ռուսաստանը ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, մյուսները պետք է քննություն հանձնեն, ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Մենք չենք կարող ճանաչել այն երկրներից ժամանողների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու չէ։ Այս դեպքում այդ երկրների քաղաքացիները պետք է հանձնեն կանոնները և քննությունները. միայն այդ դեպքում նրանք կարողանան ստանալ վարորդական իրավունք»,– ասել է նա լիագումար նիստում։ Վոլոդինը հավելել է, որ ռուսաց լեզվի իմացությունը հիմնարար հարց է Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա վարորդական իրավունքի ճանաչման գործում։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ով նշեց, որ Ռուսաստանը գործում է միշտ իր շահերից ելնելով։

Երբ իր հանդեպ ուժեղ, թույլ կամ իր հետ հավասար երկրների կողմից ընդունվում են որոշակի օրենքներ, կամ այդ երկրների միությունների շրջանակում սահմանվում են նոր կանոններ, Ռուսաստանն էլ իր հերթին ընդունում է համապատասխան օրենքներ՝ առաջնորդվելով սեփական շահերով։ Սա նորմալ միջազգային պրակտիկա է։

«Վերջերս ընդունված մի շարք օրենքներ էլ հենց այդ տրամաբանության մեջ են։ Եվ պետք չէ ենթադրել, թե դրանք ուղղված են հենց Հայաստանի դեմ։ Ռուսաստանը առաջին հերթին փորձում է կարգավորել միգրացիոն հոսքերը և պաշտպանել իր ներքին շահերը, այլ ոչ թե հաշվի առնել որևէ այլ երկրի, այդ թվում՝ Հայաստանի շահերը։ Այստեղ Հայաստանի խնդիրը մեկն է՝ ժամանակին բանակցել։ Եթե ընդունված օրենքը վնասում է Հայաստանի քաղաքացիների իրավունքները Ռուսաստանում, ապա պետությունը պետք է կարողանա բանակցել և ստանալ բացառություն կամ հատուկ կարգավիճակ։ ԵԱՏՄ անդամակցության պայմաններում նման հարցերը կարող էին ավելի հեշտ լուծվել, եթե Հայաստանը ժամանակին արձագանքեր։ Դրա օրինակներն արդեն կան. Ղազախստանը բարձրաձայնեց, բանակցեց, և որոշ փոփոխություններ արվեցին»,– նշեց Պողոսյանը։

Խոսելով լեզվի պարտադրանքի մասին՝ Պողոսյանը նշեց. «Հայաստանը Սահմանադրությամբ որոշել է, որ պետական լեզուն միայն հայերենն է։ Իսկ Հայաստանի վարորդական իրավունքները գրված են մի քանի լեզվով։ Ինչո՞ւ։ Որովհետև միջազգային շրջանառության պահանջն է այդպես, և դա ազդում է այլ երկրների քաղաքացիների համար հասկանալի լինելու վրա։ Ռուսաստանն էլ իր հերթին փորձում է ապահովել ռուսերեն լեզվի պաշտպանությունն ու գործառույթը իր տարածքում։ Ամերիկան նման խնդիր չունի, որովհետև անգլերենը դարձել է միջազգային լեզու՝ ԱՄՆ-ի գլոբալ ազդեցության շնորհիվ։ Այս ամենը ցույց է տալիս մեկ բան՝ յուրաքանչյուր պետություն գործում է իր շահերով։ Ու եթե Հայաստանը ցանկանում է, որ իր շահերն էլ լինեն պաշտպանված, պետք է ոչ թե սպասի արտաքին հրահանգների կամ ճնշումների, այլ ինքը ժամանակին և նախաձեռնողաբար բանակցի։ Հակառակ դեպքում ստիպված է գնալ այն ուղով, որը թելադրվում է ուրիշների կողմից»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան