Արտաքին 8 ամիս առաջ - 19:38 13-11-2025

Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան հեռակա կարգով կալանավորվել է

Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով կալանավորել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիային՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով։

Գախարիային մեղադրում են 2019-ի «Գավրիլովյան գիշերվա» բողոքի ցույցի բռնի ցրման և նույն տարվա օգոստոսին Ցխինվալիի սահմանին ոստիկանության անցակետ տեղադրելու որոշման համար, որը, ըստ դատախազության, հանգեցրել է տարածքային կորուստների։

Փաստաբանները մեղադրանքները համարում են քաղաքական հետապնդում՝ նշելով, որ Գախարիան ընդդիմություն անցնելուց հետո դարձել է Բիձինա Իվանիշվիլիի թիրախը։
Գախարիայի նկատմամբ, որը ներկայումս գտնվում է Գերմանիայում, կարող է հայտարարվել միջազգային հետախուզում։

Ամենից շատ դիտված