copy image url
Ներքին 5 օր առաջ - 11:30 13-11-2025

Աբովյան քաղաքում սպանված 24-ամյա տղան Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է

Նոյեմբերի 10–ին, Աբովյան քաղաքում դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը՝ Սարգիս Զեյնալյանը ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է, գրում է Armlur.am–ը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում 2անձ հարձակվել էին 24ամյա Սարգիս Զեյնալյանի վրա դանակի հարվածներ հասցրել ,ինչի հետեւանքով նա սպանվել էր։ Նա Աբովյան քաղաքից էր, 24 տարեկան: Դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։

Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն սպանություն կատարող անձիք,որոնք եղբայրներ են դեռ չեն հայտնաբերվել ,նրանց իրավապահները փնտրում են։