Ներքին 8 ամիս առաջ - 00:05 13-11-2025

Աշխատանքից ազատվել են ընդդիմադիր հայացքներ ունեցող պետական և համայնքային աշխատողներ. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարություն է տարածել․

Նոյեմբերի 16-ին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է ահազանգեր, որ աշխատանքից ազատվել են ընդդիմադիր հայացքներ ունեցող պետական և համայնքային աշխատողներ։

Չնայած ահազանգողներից լրացուցիչ տեղեկություններ պարզելու ջանքերին՝ Անկախ դիտորդը դեռևս չի կարողացել հստակ տեղեկություններ իմանալ ենթադրյալ տուժողների, դեպքերի վերաբերյալ։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը երաշխավորում է աշխատանքային հարաբերություններում կողմերի՝ աշխատողի և գործատուի իրավահավասարությունը՝ անկախ համոզմունքներից, կուսակցություններին անդամակցելուց, և արգելում է խտրականության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված:

Գործատուի կողմից աշխատողին կարող են ներկայացվել միայն այնպիսի պահանջներ, որոնք սահմանված են աշխատանքային պայմանագրով և օրենսդրությամբ և վերաբերում են բացառապես աշխատանքային պայմանագրով աշխատողի կողմից կատարվող աշխատանքին:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը`
հանրային ծառայության մեջ գտնվողներին,
առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների աշխատողներին,
ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Այս գործողությունները վարչական իրավախախտում են և պատժվում են տուգանքով։

Իր հերթին ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքում, այդ թվում՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելու միջոցով:

«Անկախ դիտորդ» դաշինքը Վաղարշապատ համայնքում ՏԻՄ նախընտրական փուլի երկարաժամկետ դիտորդություն է իրականացնում, հետևում է քաղաքական ուժերի վարքին և պատրաստ է նպաստել ընտրական գործընթացի բոլոր դերակատարների իրավունքների պաշտպանությանը:

Ընտրական հանցագործությունների, իրավունքների խախտման, ընտրողների վրա ապօրինի ազդեցության, թեկնածուների վրա ճնշման դեպքերի մասին բարձրաձայնելու համար կարող եք գրել Անկախ դիտորդի էջին կամ զանգահարել։

Եթե Ձեր աշխատանքային իրավունքները որևէ կերպ խախտվել են խտրականության հետևանքով, հորդորում ենք բարձրաձայնել դրա մասին և դիմել «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Ձեր իրավունքների պաշտպանության համար։

Աշխատանքային իրավունքների խախտման դեպքերով՝ 077342268
Քարոզարշավի վերաբերյալ՝ 077032268

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից