«Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Էջմիածին քաղաքի Եկմալյան, Մեսրոպ Մաշտոցի և Աղասի Խանջյանի փողոցներում․ շփվել են բնակիչների հետ, ծանոթացել բարձրաձայնվող խնդիրներին ու հորդորել են մասնակցել ընտրություններին։
Բնակիչներից մեկն էլ Սևակ Խաչատրյանից հետաքրքրվել է՝ փաշինյանակա՞ն է, ակնարկելով, որ եթե իշխող թիմից է, ապա իրենից քվե չեն ստանա։