Միտք Ներքին 6 ամիս առաջ - 09:30 11-11-2025

ԱԽ քարտուղարը բլե՞ֆ է անում, թե՞ ծաղրում է ժողովրդին ու Արևմուտքին

Ցնցող նորություն է տարածվել նոյեմբերի 10-ին։ Պարզվել է, որ ՀՀ-ն պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլական ունի։

Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքի ընթացքում հանդես է եկել բանախոսությամբ, ներկայացրել ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականն ու դրա շուրջ տարվող աշխատանքները:

Սա ծաղր է։ Եթե բան է փոխվում, ապա ինչո՞ւ բաց չեն ասում։ Իսկ եթե պաշտպանության և անվտանգության համակարգում բան չի փոխվել, ապա ու՞մ է ձեռ առնում ԱԽ քարտուղարը՝ ժողովրդի՞ն, թե՞ Արևմուտքին։

Իհարկե, ուրախալի է, որ ՀՀ-ն իքնուրույն է որոշում իր պաշտպանական և անվտանգային քաղաքականությունը։ Սա անկախության ցուցիչ է։ Վատն այն է, որ ժողովուրդն այդ մասին բան չգիտի։ Եվ այստեղ առաջ են գալիս կասկածներ, որ եթե ժողովրդից գաղտնի է պահվում, ապա կա՛մ այն ժողովրդի դեմ է, կա՛մ իրականում այդպիսի բան չկա, բլեֆ է։

Նորմալ ազգերն ունեն համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլական, որը այս համակարգի ռազմավարության փարոսն է, զարգացման ուղենիշը։ Պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլական ունեն խորհրդային բռնազավթումից ազատագրված մեր երբեմնի բազմաթիվ բախտակիցները։ Օրինակ՝ Մոնտենեգրոն ՆԱՏՕ անդամ է դարձել 2017-ին ու ապահովել իր պաշտպանությունն ու անվտանգությունը։ Վրաստանը ևս ձգտում է միանալ ՆԱՏՕ-ին։ Ուկրաինայի սահմանադրության նախաբանում նշվում է ՆԱՏՕ-ին միանալու ուղենիշի մասին։

Հայաստանի պարագայում որոշակի ոչինչ չկա։ ՀՀ-ն ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն չի հայտնում, ՆԱՏՕ-ի վարժանքներին վերջին անգամ մասնակցել է Սերժ Սարգսյանի օրոք։ ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ անդամ, ռուսական իներցիոն ազդեցության գոտում։ Ճիշտ է, ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաև արևմտյան երկրների պաշտոնակիցների հետ, իսկ ՊՆ-ն կալաշնիկովի փամփուշտ է գնել Հնդկաստանից, սակայն սա դեռ չի նշանակում, որ ՀՀ-ում անվտանգային ու պաշտպանության հարցերում քաղաքականություն է փոխվել։ Ավելին՝ մի քանի օր առաջ ԱԽ քարտուղարը մասնակցեց ԱՊՀ ժողովին, այդպիսով ակնարկելով, որ ՀՀ-ն ռուսական ուղեծրում է մնում։ Իսկ մի քանի օր առաջ Երևանում անցկացված Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ նստաշրջանի եվրոպացի մասնակիցներն ուղղակի ակնարկում էին, որ ՀՀ-ն պետք է քաղաքակրթական ընտրություն կատարի։ ԱԽ քարտուղարի տեսլակաում քաղաքակրթական ընտրություն կատարելու մասին խոսք եղե՞լ է։ Ենթադրաբար՝ ոչ։

ՔՊ-ական պաշտոնյաներն ամենուր ուրախությամբ կրկնում են, որ խաղաղություն է հաստատվել։ Եթե պաշտպանության և անվտագության տեսլականը փոխվել է հաստատված խաղաղությամբ պայմանավորված, ապա այդ տեսլականը ժողովրդից գաղտնի պահելու իմաստը ո՞րն է։

Հոռետեսական կարծիք է տարածվում, թե այդ տեսլականը ՀՀ ազգային շահերի հետ կապ չունի, այլ կոչված է սպասարկել չբարեկամների՝ ռուս-թուրք-ադրբեջանական հետաքրքրությունները։ Եթե այդպես չէ, և ՔՊ-ական իշխանությունն ակախության և ժողովրդավարության ջատագով է, ապա ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականի առաջին պլանում պետք է նշվեր ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրելու հարցը, լյուստրացիա իրականացնելու և ռուսական գործակալներին քաղաքական, ռազմական բարձր պաշտոններից օրեքով հեռացելու թեման։

Եթե ԱԽ քարտուղարի ներկայացրած տեսլականում այս հարցերը չեն եղել, ապա ենթադրելի է, որ ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլական գոյություն չունի, բլեֆ է, ԱԽ քարտուղարը այդ մասին չի խոսել ԶՈւ օպերատիվ հավաքում։ Իսկ եթե խոսել է, ապա այն այնքան անկարևոր է համարվել, որ նույնիսկ ՊՆ պաշտոնական կայքում այդ մասին ակնարկ չկա։ Այսինքն՝ ԱԽ քարտուղարի ներկայացրած տեսլականն այնքան մշուշոտ է եղել, որ ՊՆ-ում չեն էլ հասկացել, թե ինչ է խոսում նա։

Պատկերավոր ասած՝ ՀՀ համապարփակ պաշտպանություն ու ավտանգության համակարգի տեսլականը ոչ թե գաղտնի է, այլ մշուշոտ։ Եթե այն ներկայացվի ժողովրդին ու աշխարհին, դառնա ռազմավարական փաստաթուղթ, հայեցակարգ, ուղենիշ, ապա կասենք, որ այն կա։ Իսկ եթե չհապարակվի, ապա ԱԽ քարտուղարը պետք է խիզախորեն խոստովանի, որ տեսլական չկա, բլեֆ է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»