Ներքին 9 ամիս առաջ - 18:49 10-11-2025

ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի կանանց խորհրդի նախագահը 4 ամիս է՝ ապօրինի կալանքի տակ է

Oragir.News-ի տեղեկություններով` ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը 4 ամիս է՝ ապօրինի կալանքի տակ է։ Նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Հաշվի է առնվել հանգամանքը, որ խնամքին 3 անչափահաս երեխաներ ունի։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հասմիկ Վիրաբյանը մեղադրվում է այն արարքի կատարման համար, որ ունենալով ֆինանսական խնդիրներ՝ նպատակադրվել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող գործարար Գագիկ Ծառուկյանից, խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար:

Հասմիկ Վիրաբյանի մտերիմների պատմելով` բանն այն է, որ Հասմիկ Վիրաբյանը, ընդառաջ գնալով արցախյան պատերազմում զոհված զինծառայողի մոր խնդրանքին, Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի միջոցներով փորձել է իրականացնել զինվորի պուրակի կառուցապատման աշխատանքներ, որը անավարտ է մնացել, ազատազրկվելու պատճառով։

Կառուցապատման աշխատանքների ավարտը նախատեսված էր այս տարվա նոյեմբերի 9-ին` պատերազմի 5-րդ տարելիցին։ Հասմիկ Վիրաբյանի հարազատները ևս հայտնվել են ծանր հոգեբանական վիճակում։ Վիրաբյանի հարազատներից մեկի փոխանցմամբ` անհիմն մեղադրանքի հետևանքով Հասմիկ Վիրաբյանը առողջական խնդիրներ է ձեռք բերել` սրտի հետ կապված, ինչպես ճնշման խնդիր։

Ուշագրավն այն է, որ Հասմիկ Վիրաբյանի նկատմամբ հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ նա զբաղեցրեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսնակի պաշտոնը։ Հասմիկ Վիրաբյանը մարզում մշտապես զբաղվել է բարեգործական գործունեությամբ, հատկապես 2023-ին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված։ Հասմիկ Վիրաբյանը դասավանդում է նաև Շիրակի մայր բուհում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում