Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քոչարյան Ռոբերտը երեկ մի շատ վտանգավոր թիվ է հնչեցրել, որը լրիվ ադրբեջանական կողմի սրտով պետք է լինի։
Ըստ Քոչարյանի, Հայաստան վերադարձող 300,000 ադրբեջանցիների հարցը համարժեք է 300,000 ադրբեջանահայության՝ (Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի) վերադարձի հարցին, իսկ Արցախի հայության հարցը լրիվ այլ հարթության մեջ է:
Որքան կարելի է գիտակցաբար կամ ոչ խեղաթյուրել կամ ջուր լցնել թշնամու ջրաղացին։
Ի գիտություն Քոչարյանի, Հայաստանում բնակվել ու հեռացել է 162000 ադրբեջանցի, որոնց թիվը 35 տարի անց ներկայացվում է կրկնապատկված, ու այդպես են Բաքվում ստացել 300,000 թիվը։
Հայերի թիվը Ադրբեջանում եղել է օֆիցիալ թվերով 450,000, որից 145,000 ԼՂԻՄ-ում։ Այսինքն վերադարձող հայերի թիվը ադրբեջանցիների հաշվարկի տրամաբանությամբ պետք է լինի 900,000 հայ, ոչ թե 300,000։
Քոչարյանը սա գիտակցաբա՞ր է անում թե ոչ։
Երկու դեպքում էլ շատ վատ է, այդ հարցով իշխանության բերված մարդու համար։»։